Գիտաժողովներ և սեմինարներ / Հայտարարություններ
Հայաստանի տնտեսության գլոբալ մրցունակությունը
2008-05-17

Մայիսի 17-18-ին Համաշխարհային բանկի  վաշինգտոնյան գրասենյակում Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) կազմակերպել էր  Հայաստանի տնտեսության գլոբալ մրցունակությունը խորագրով իր ամենամյա գիտաժողովը: Գիտաժողովը անց էր կացվում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Համաշխարհային բանկի հովանավորությամբ: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի գլոբալ մրցունակությանը վերաբերող խնդիրները, մասնավորապես. ինչպես կարող են երկրորդ սերնդի բարեփոխումները նպաստել այս փոքր հարավկովկասյան երկրի տնտեսական աճին: Գիտաժողովի մասնակիցների ցանկում ներգրավված էին գիտական հաստատությունների, ՀՀ կառավարության, ՀԿ-ների, դոնոր կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  ինչպես նաև ուսանողներ: Մոտ հարյուր հոգի մասնակցում էին գիտաժողովին Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակից և մոտ 50 հոգի Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից` հեռուստակամուրջի միջոցով:

AIPRG-ին ոչ կուսակցական, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը նպաստում է Հայաստանում և Սփյուռքում հետազոտությունների իրականացմանը այն թեմաների շուրջ, որոնք առնչվում են Հայաստանի տնտեսական զարգացմանն և աճին` նպատակ ունենալով համախմբել առկա գիտելիքները և փորձը, տնտեսագիտության, քաղաքագիտության, իրավաբանության և կառավարման ոլորտների մանագետներին: Խումբը նաև ձգտում է նպաստել ներուժի ձևավորմանը` հնարավորություն ընձեռելով երիտասարդ մասնագետներին զարգացնելու իրենց հմտությունները հետազոտությունների իրականացման և իրենց ոլորտներում փորձագետների հետ շփման միջոցով:

Հայաստանը արձանագրել է տնտեսական երկնիշ աճ անցած յոթ տարիների ընթացքում` ունենալով այլ ԱՊՀ երկրնեի հետ համեմատած ավելի ցածր սղաճի մակարդակ և ազգային դրամի արժեքի ավելի կայուն աճ: Այս տարի գիտաժողովը քննարկեց այն պայմանները կամ բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են ապահովելու արագ աճ` պահպանելով Հայաստանի տնտեսության արտաքին մրցունակությունը:   

Իր բացման խոսքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը շեշտեց. «Մենք այստեղ եկել ենք սովորելու և նոր գաղափարներ ձեռք բերելու»: Նախարարը այնուհետև ներկայացրեց մարտահրավերները և զարգացման քաղաքականության ուղիները, որոնք թիրախավորված են Կառավարության վերջերս հարապարակած ծրագրում: Նա նշեց. «Ծրագիրն առաջադրում է շահագրգիռ կողմերին համախմբվելու բարձր հավակնություններ հետապնդող նպատակների շուրջ: Հայաստանի աճող գլոբալ մրցունակությունը կբերի նպատակային հիմնախնդրի ճիշտ ընտրության: Այն նաև կօգնի մեզ փոխելու մտածելակերպը և վերաբերմունքը: Կառավարությունը առանձնացրել է հինգ ազգային ծրագիր իբրև առաջնային. Հայաստանը որպես ձեռնարկատիրական  գործունեության և ներդրումների իրականացման, կրթության, առողջապահության, զբոսաշրջության ու ֆինանսական տարածաշրջանային կենտրոն:»
 
Բացման խոսքով հանդես եկավ նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ավագ տնտեսագետ Սաումյա Միտրան: Ըստ Միտրայի «Այս գիտաժողովի թեման, տնտեսության գլոբալ մրցունակությունը, ունի մի քանի կողմ և այդ բոլոր կողմերը ընդգրկված են այս ծրագրում, որը շատ լավ համակցում է տեսական և գործնական կողմերը` միևնույն ժամանակ հիմնվելով խորը տեսական և իրական աշխատանքի վրա: Այն առանձնահատուկ ձևով համապատասխանում է մեր  պատկերացումներին, քանի որ մենք փորձում ենք գտնել բազմակողմանի պատասխաններ սրացող գլոբալ մրցունակությանը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել երկարատև աճ»:

Գիտաժողովի ընթացքում  ներկայացվեցին և մասնակիցների կողմից քննարկվեցին տասնյոթ հետազոտություն, որոնք նվիրված էին դրամի մրցունակության, արտադրողականության, ֆինանսական միջնորդության, աղքատության նվազեցման և ներուժի ձևավորման բնագավառներում օգնության ազդեցության, զբոսաշրջության, ՏՏ և սննդի արդյունաբերության ոլորտների մրցունակության, միգրացիայի և Սփյուռքի դերի, շուկայական բարեփոխումների և հաստատությունների և կրթություն թեմաներին: Հետազոտությունները ներկայացվեցին և Վաշինգտոնում և Երևանում` ապահովելով գիտաժողովի ինտերակտիվ ընթացքը:

Վերջին տարիների ընթացքում դրամի կտրուկ արժևորումը նվազեցրեց նախկինում գոյություն ունեցող թերագնահատումը և հասցրեց իրական փոխարժեքը իր հաշվեկշռային մակարդակին: Չնայած դրամի կտրուկ արժևորմանը ներկրողների ոչ բավարար մրցակցության պատճառով ներկրման գները նշանակալից անկում չեն ապրել:

Արտաքին մրցունակության ոլորտում բարելավման հնարավոր է հասնել համակարգային բարեփոխումների գործընթացում հետագա առաջընթաց ապահովելով. բարելավելով բիզնես միջավայրը, նպաստելով տեղական մրցունակության բարձրացմանը և ապամենաշնորացմանը, նվազեցնելով կոռուպցիան, և ապահովելով հետագա բարեփոխումներ հարկային և մաքսային վարչարարության և կրթության ոլորտներում:

Արտադրողականության վերաբերյալ քննարկումները ծավալվեցին այն մտքի շուրջ, որ 90-ականների սկզբի Հայաստանի տնտեսության արագ աճը պայմանավորված էր առանձին ընկերությունների մակարդակում արտադրողականության և արդյունավետության մեջ  հաջողություններով: Անարդյունավետությունը, որպես պլանային տնտեսության արգասիք,  խիստ անհրաժեշտ դարձրեց իրականացնելու վարչարարական , զանգվածային գործազրկության և ներարդյունաբերկան ռեսուրսների վերաբաշխման ոլորտում բարելավումներ: Այնուամենայնիվ արդյունավետ աշխատանքի վերջին նվաճումները արդյունաբերության ամենախոստումնալից ոլորտներւոմ`ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում հետընթաց են ապրել  2006 թ. ի վեր` վտանգի տակ դնելով ոլորտների հետագա զարգացումը: Ապագայի  մարտահավեր է դառնում ներդրումային պայմանների բարելավումը, ինչը պահանջում է մակրոտնտեսական բարեփոխումների ընդլայնում երկրորդ սերնդի բարեփոխումների շրջանակներում, որոնք ներառում են համակարգային և ինստիտուցիոնալ բնագավառները:

Ֆինանսական միջնորդությունը ևս քննարկման առարկա էր: Չնայած բանկային հատվածի հեռու գնացող բարեփոխումների և մակրոտնտեսական կայունության երկար ժամանակահատվածի, ինչպես նաև արագ տնտեսական աճի հանգամանքին,  ֆինանսական միջնորդությամբ իրականացվող բանկային գործունեությունը (հաշվարկված բանկային ավանդների և ՀՆԱ-ի հարաբերակցությամբ) հետ է ընկել այլ անցումային փուլում գտնվող երկրներից: Նաև տարբերությունը վարկային և ավանդային տոկոսադրույքների միջև ամենաբարձրերից մեկն է: Դեռևս առկա է մեծ ներուժ ավելացնելու գնային արդյունավետությունը և մրցակցությունը Հայաստանի բանկային համակարգում:

Կարևորվեց Սփյուռքի դերը Հայաստանի հետագա զարգացման գործում: Ներկայացվեց իրական օրինակ, որը հաստատում էր դրամական փոխանցումների  հոսքի կարևորությունը տնային տնտեսությունների եկամուտի պահպանման և աղքատության նվազեցման գործում: Քննարկվեցին Սփյուռքի գաղթօջախների և մայր հայրենիքի  հետ կապերի սերտացման, Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի ներդրումների ծավալի մեծացման ուղիները: Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին այն հարցը, թե արդյոք Սփյուռքի օգնությունը ընդհանրապես նպաստում է Հայաստանի զարգացմանը` հաշվի առնելով կախվածության մեջ ընկնելու, ինչպես նաև աշխատելու և սովորելու ձգտումը բթացնելու հավանականությունը: Համընդհանուր համաձայնություն կար այն գաղափարի շուրջ, որ հայկական հաստատությունները պետք է հզորացնեն ներկա ներուժը միջազգային և Սփյուռքի օգնությունը համակարգելու և տնօրինելու համար:
   
AIPRG-ի գիտաժողովը ընդգրկում էր մի ամբողջ նիստ նվիրված կրթական համկարգի բարեփոխումներին: Բանախոսները կարևորեցին Հայաստանում միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության վերաբերյալ հարցերը և առաջարկեցին մեխանիզմ, որի միջոցով մասնակիցները կարող էին տեսնել երկրում տնտեսական զարգացման և կրթական բարեփոխումների միջև խճճված փոկապակցվածությունը: Օրինակ, բարեփոխումների հաջող իրականացումը բարձրագույն ուսումնական հաստատություններում ըստ Բոլոնիայի չափանիշների, ինչպես նաև միջնակարգ կրթական օջախներում պահանջում է Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական ապահովվածության նախարարության, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների ներգրավում:

AIPRG-ի գործադիր խորհրդի համանախագահ Կոնստանտին Աթանեսյանը  նշեց. «Գիտաժողովում քննարկված  հարցերը և բարեփոխումները կարևոր են կայուն տնտեսական աճ ապահովելու համար: Ուշադրություն պետք է դարձնել այս բնագավառների վրա` օգնելու մասնավոր հատվածի զարգացման համար արդար և հավասար մրցակցային դաշտի ապահովմանը, երկրի տնտեսության արտահանմանն ուղղված ոլորտների ռազմավարական զարգացման ուղղությունների ընտրությանը, հանրային հաստատությունների կառավարման հզորացմանը,  և հասարակական  ոլորտների, մասնավորապես` հանրային կրթության, բարեփոխմանը»:

Գիտաժողովում ներկայացված հետազոտությունները կտեղադրվեն AIPRG վեբ-կայքում, ընտրված աշխատությունները կտպագրվեն Հանրային կառավարման հայկական տեղեկագրում: Բացի այդ, ընտրված աշխատությունների համառոտ տարբերակները կտպագրվեն հայկական մամուլում:



< կարդալ բոլորը
Կցվաձ Ֆայլեր: Հայտերի ընդունման հրավեր