Գիտաժողովներ և սեմինարներ / Հայտարարություններ
Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ
2008-01-14

Wider Black Sea: Perspectives for International and Regional SecurityԸնդլայնված սևծովյան տարածաշրջանն իբրև քաղաքական և ռազմավարական ամբողջություն ավելի մեծ է, քան իր իսկ առանձին մասերի հանրագումարը, և գտնվում է  միջազգային և տարածաշրջանային հիմնական դերակատարների աշխարհառազմավարական լեգիտիմ շահերի կիզակետում: Փաստն այն է, որ տարածաշրջանի հիմնական դերակատարների մոտ պակասում է Ընդլայնված սևծովյան տարածաշրջանում համընդհանուր համաձայնության և նպատակաների մասին հստակ պատկերացումը. չկա որևէ երկարաժամկետ քաղաքական կամ քաղաքական-ռազմական  համընդհանուր բանաձև, որը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը, չնայած առկա սառեցված հակամարտություններին, տնտեսական և անվտանգության մարտահրավերների տարբեր ընկալումներին, զարգացած տարածաշրջանային ինստիտուտների պակասին, քաղաքակրթական և մշակութային տարաձայնություններին և այլն: Ուստի, Ընդլայնված սևծովյան  տարածաշրջանի վերաբերյալ աճող քննարկումները պայմանավորված են հետևյալ հիմնական գործոններով.

- Հավաքական անվտանգության և ժողովրդավարական ինտեգրացիայի բանաձևը կարող է օգնել խաղաղություն և կայունություն ապահովել այս տարածաշրջանում:
- Տարածաշրջանը մեծ կարևորություն է ներկայացնում էներգիայի մատակարարման և Կասպյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից դեպի եվրոպական շուկաներ էներգիայի տարանցման տեսակետից:
- Տարածաշրջանը հսկայական տնտեսական ներուժով  մի մեծ շուկա է, որը մեծապես կշահի տարածաշրջանային ինտեգրացիայի արդյունքում:

    Գիտաժողովը նպատակ ունի խթանել Ընդլայնված սևծովյան տարածաշրջան հասկացության վերաբերյալ քննարկումները` ներգրավելով միջազգային և տարածաշրջանային գիտական և քաղաքական շրջանակները, մեկտեղել տարբեր գնահատականներ ու տեսակետներ Ընդլայնված սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ` հող նախապատրաստելով քաղաքական-ռազմական հնարավոր ռազմավարության համատեքստում անվտանգության հեռանկարների քննարկման համար, ինչպես նաև քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության ռազմավարության համապատասխանությունը Ընդլայնված սևծովյան տարածաշրջան հասկացությանը և 2006թ. Ռիգայում հռչակված ՆԱՏՕ-ի ռազմավարությանը:

Գիտաժողովը հովանավորվում է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՊՀ Շրջանավարտների միության և Նիդերլանդնրեի թագավորության դեսպանատան կողմից:

Գիտաժողովի նյութերը     Զեկույցների հրավեր  Գիտաժողովի լուսանկարները



< կարդալ բոլորը
Կցվաձ Ֆայլեր: Նախնական օրակարգը  Մամլո Հաղորդագրություն