Գիտաժողովներ և սեմինարներ / Հայտարարություններ
Հայաստանի տնտեսության գլոբալ մրցունակությունը
2008-05-17

Մայիսի 17-18-ին Համաշխարհային բանկի  վաշինգտոնյան գրասենյակում Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) կազմակերպել էր  Հայաստանի տնտեսության գլոբալ մրցունակությունը խորագրով իր ամենամյա գիտաժողովը: Գիտաժողովը անց էր կացվում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Համաշխարհային բանկի հովանավորությամբ: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի գլոբալ մրցունակությանը վերաբերող խնդիրները, մասնավորապես. ինչպես կարող են երկրորդ սերնդի բարեփոխումները նպաստել այս փոքր հարավկովկասյան երկրի տնտեսական աճին: Գիտաժողովի մասնակիցների ցանկում ներգրավված էին գիտական հաստատությունների, ՀՀ կառավարության, ՀԿ-ների, դոնոր կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  ինչպես նաև ուսանողներ: Մոտ հարյուր հոգի մասնակցում էին գիտաժողովին Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակից և մոտ 50 հոգի Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից` հեռուստակամուրջի միջոցով: մանրամասն>>


Կցվաձ Ֆայլեր: Հայտերի ընդունման հրավեր 

Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ
2008-01-14

Wider Black Sea: Perspectives for International and Regional SecurityԸնդլայնված սևծովյան տարածաշրջանն իբրև քաղաքական և ռազմավարական ամբողջություն ավելի մեծ է, քան իր իսկ առանձին մասերի հանրագումարը, և գտնվում է  միջազգային և տարածաշրջանային հիմնական դերակատարների աշխարհառազմավարական լեգիտիմ շահերի կիզակետում: Փաստն այն է, որ տարածաշրջանի հիմնական դերակատարների մոտ պակասում է Ընդլայնված սևծովյան տարածաշրջանում համընդհանուր համաձայնության և նպատակաների մասին հստակ պատկերացումը. չկա որևէ երկարաժամկետ քաղաքական կամ քաղաքական-ռազմական  համընդհանուր բանաձև, որը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը, չնայած առկա սառեցված հակամարտություններին, տնտեսական և անվտանգության մարտահրավերների տարբեր ընկալումներին, զարգացած տարածաշրջանային ինստիտուտների պակասին, քաղաքակրթական և մշակութային տարաձայնություններին և այլն: Ուստի, Ընդլայնված սևծովյան  տարածաշրջանի վերաբերյալ աճող քննարկումները պայմանավորված են հետևյալ հիմնական գործոններով. մանրամասն>>


Կցվաձ Ֆայլեր: Նախնական օրակարգը  Մամլո Հաղորդագրություն 

Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները
2007-01-13

1993թ.-ից մինչ օրս հայ-թուրքական սահմանը փակ է: Վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է արտաքին և ներքին ճնշումը` կապված հայ-թուրքական սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ:
2007թ.-ի հունվարին կայացած գիտաժողովը, համախմբելով հետազոտողներին, քաղաքականության մշակողներին, միջազգային կազմակերպություններին և այլ շահագրգիռ խմբերին, քննարկեց հայ-թուրքական սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված հնարավոր օգուտները և կորուստները:
Գիտաժողովի նպատակն էր քաղաքականություն մշակողներին ներկայացնել վերլուծությունների շարք, օգուտներն առավելագույնի հասցնելու և կորուստները մեղմացնելու ուղիներ: Գիտաժողովի հովանավորներն են` ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակա- լությունը, Եվրասիա հիմնադրամը և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապնվել մեզ հետ:


Կցվաձ Ֆայլեր: Գիտաժողովի պաստառը  Գիտաժողովի օրակարգը  Մամլո հաղորդագրություն 

Էջ: 1 2 

Արխիվ

Խնդրում ենք օգտագործել Ունիկոդ ստեղնաշար
Փնտրել ըստ բառի