ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հայաստան: Կայուն տնտեսական աճի անցման մարտահրավերներ

AIPRG տարեկան գիտաժողով
Հունիսի 1-2, 2013, Համաշխարհային բանկ, Վաշինգտոն, ԱՄՆ


 

Հայտերի ընդունման նոր հրավեր

Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) հրավիրում է մասնակցելու «Հայաստան: Կայուն տնտեսական աճի անցման մարտահրավերներ» թեմայով տարեկան գիտաժողովին, որը տեղի կունենա 2013թ. հունիսի 1-2-ը, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Համաշխարհային բանկի կենտրոնակայանում:

2009թ. տնտեսական անկումից հետո Հայաստանի տնտեսությունը վերադառնում է լայնածավալ աճի փուլ: Աստիճանաբար կարգավորվում են պետական ֆինանսները, վերականգնվում են միջազգային պահուստները, աճում է մասնավոր հատվածի վարկավորումը, ինչպես նաև վերականգնվում է բանկերի շահութաբերության և ակտիվների որակի մակարդակը: Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսական աճը շարունակում է մնալ խոցելի՝ կախված երկրի հիմնական առևտրային գործընկերների (Ռուսաստան, Եվրամիության երկրներ) աճի հեռանկարներից, ինչպես նաև հիմնական հումքային ապրանքատեսակների գներից:

Չնայած հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ հարկահավաքման վարչարարությունը շարունակում է մնալ լրջագույն խնդիր: Ընթացիկ հաշվի շարունակական պակասուրդի պայմաններում դեռևս առկա են վճարային հաշվեկշռի ճնշումներ: Չնայած բանկային համակարգը կայուն է և լավ կապիտալացված՝ այն շարունակում է մնալ չապահովագրված իրական և արտաքին հատվածներից բխող բազմաթիվ ռիսկերից: «Համալիր» կամ «ընդգրկուն» աճի (inclusive growth) գաղափարը շարունակում է մնալ լրջագույն մարտահրավեր. այն ներառում է գործարարության համար նպաստավոր մրցակցային  միջավայրի ձևավորում, պետական ֆինանսների արդյունավետ կառավարում և հասարակության բոլոր շերտերի համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում: Հայաստանը ի վիճակի է հաղթահարել այս բոլոր մարտահրավերները՝ իրականացնելով խորը կառուցվածքային բարեփոխումներ:

Գիտաժողովին ներկայացվելիք աշխատանքները կարող են ընդգրկել հետևյալ ենթաոլորտները`

1. Տնտեսական աճի խթանումը և պետական քաղաքականության ազդեցությունը:

2. Պետական ֆինանսներ՝ ներառյալ հարկային քաղաքականություն և հարկաբյուջետային կայունություն (fiscal sustainability):

3. Ընդգրկուն աճ` աշխատատեղերի ստեղծում, մրցունակության բարձրացում, մարդկային ներուժի զարգացում (կրթություն, առողջապահություն) և սոցիալական ապահովություն:

4. Ֆինանսական շուկաների զարգացում, խնայողությունների կուտակման նոր գործիքներ և ինստիտուտներ:

5. Այլ աշխատանքներ, որոնք ընդհանուր գծերով կամ անուղղակիորեն են առնչվում  գիտաժողովի գլխավոր խորագրին:

Լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն 2013թ. հունիսի 1-2-ը Վաշինգտոնում կայանալիք գիտաժողովին` դրանք անձամբ կամ վիդեոկոնֆերանսի միջոցով ներկայացնելու համար: Լավագույն աշխատանքները կտպագրվեն <<Armenian Journal of Public Policy>> պարբերականում:

Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հեղինակները կարող են ուղարկել իրենց աշխատանքների համառոտ բնութագրերը (abstract) info@aiprg.net հասցեով մինչև 2013թ-ի մարտի 22-ը: Ընտրված աշխատանքների հեղինակները կտեղեկացվեն Ընտրող հանձնաժողովի կողմից մինչև 2013 թ.-ի ապրիլի 2-ը: Աշխատանքների վերջնական տարբերակները պետք է ուղարկվեն մինչև 2013թ-ի մայիսի 1-ը:


Հաշվի առնելով համառոտ բնութագրի բովանդակությունն ու ընտրված թեմայի արդիականությունը` որոշ դեպքերում հեղինակներին կթույլատրվի գիտաժողովին ներկայացնել աշխատանքի պրիզենտացիան` պայմանով, որ հեղինակը պարտավորվի ներկայացնել ամբողջական աշխատանքը՝ <<Armenian Journal of Public Policy>> պարբերականում տպագրվելու ընտրության դեպքում:

Ընտրող հանձնաժողովի անդամներն են՝

Դավիթ Ջուլֆայան, Միդլբուրի քոլեջ
Ներկայացուցիչ Արժույթի միջազգային հիմնադրամից
Ռաշմի Շանկար, Համաշխարհային բանկ
Բրայան Ռոբերտս, <<Econometrica, Inc >> կազմակերպություն, Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարան
Ներսես Երիցյան, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ
Հեղինե Մանասյան, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ Հայաստանի տնօրեն

 

 

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի տնտեսական քաղաքականությունը. հետագա ուղին

Երբ: Հուլիսի 26-ին, երկուշաբթի, 10:00-ից 12:30-ը:
Որտեղ: Կոնգրես հյուրանոցի մեծ սրահում:
Լեզուն: Հայերեն/անգլերեն համաժամանակյա թարգմանությունը կապահովվի:

 

Քննարկմանը կմասնակցեն:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Սինոփսիս Հայաստանի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, սակայն խնդրում ենք գրանցվել այստեղ:

 

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում

ՀՀ Ֆինանսների փոխնախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻ դասախոսությունը

Որտեղ – Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում (Նալբանդյան 128):
Երբ – ուրբաթ, մարտի 19-ին, ժամը 11:30-ին:

 

Դասախոսության նյութերը

 
AIPRG-ն (Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը) և ՀՀ Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքային խումբը սկսում են դասախոսությունների շարք Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:

Դասախոսությունների նպատակն է հանգամանորեն ներկայացնել Հայաստանում իրականացվելիք կենսաթոշակային բարեփոխումների նպատակն ու բովանդակությունը:

Առաջին դասախոսությունը տեղի կունենա Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ դահլիճում (Նալբանդյան 128) 2010թ-ի մարտի 19-ին, ժամը 11:30-ին: Այն կվարի ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Դասախոսությանը հրավիրվում են մասնակցելու բոլոր ցանկացողները:

 

 

 

ՎԵՐՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ

AIPRG տարեկան գիտաժողով
Հայաստան, Երևան, հուլիսի 7-8

Գիտաժողովի մայր էջ

Գիտաժողովի հոդվածներ

 

Ողջույնի ԽՈՍՔ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ (AIPRG) ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) ապակուսակցական և ապաքաղաքական կազմակերպություն է, որն իրականացնում է հետազոտություններ Հայաստանում և սփյուռքում, ինչպես նաև խրախուսում է հանրային քաղաքականության շուրջ քննարկումները:

AIPRG-ն նպատակ ունի համախմբել և զարգացնել Հայաստանի մասին առկա համաշխարհային գիտական միտքը` միավորելով տնտեսագիտության, քաղաքագիտության, իրավունքի և պետական կառավարման բնագավառներում աշխատող ակնառու գիտնականների և փորձագետների:

Իր հետազոտությունների և գիտաժողովների միջոցով, խումբը համագործակցում է զարգացման գործակալությունների, միզագային ֆինանսական հաստատությունների, դոնոր կազմակերպությունների, անհատ հետազոտողների և քաղաքական գործիչների հետ:

AIPRG–ն գրանցված է որպես հասարակական կազմակերպություն Երևանում և Վաշինգտոնում և իր շուրջն է համախմբել քառասունից ավելի անդամներ ամբողջ աշխարհից:

AIPRG-ի տարեկան հաշվետվություն 2009

RECENT ARTICLES, STUDIES BY AIPRG FELLOWS

Konstantin Atanesyan

World Bank Engagement at the State Level: The Cases of Brazil, India, Nigeria, and Russia.

World Bank in Georgia: 1993-2007.

Arman Grigorian | Armenian Reporter | 30/06/2010

Genocide recognition, but at what cost?

The views expressed in this article are those of the author and do not necessarily represent the views of, and should not be attributed to AIPRG.


RECENT CONFERENCES

2008-05-17

Հայաստանի տնտեսության գլոբալ մրցունակությունը

Մայիսի 17-18-ին Համաշխարհային բանկի  վաշինգտոնյան գրասենյակում Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) կազմակերպել էր  Հայաստանի տնտեսության գլոբալ մրցունակությունը խորագրով իր ամենամյա գիտաժողովը: Գիտաժողովը անց էր կացվում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Համաշխարհային բանկի հովանավորությամբ: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի գլոբալ մրցունակությանը վերաբերող խնդիրները, մասնավորապես. ինչպես կարող են երկրորդ սերնդի բարեփոխումները նպաստել այս փոքր հարավկովկասյան երկրի տնտեսական աճին: Գիտաժողովի մասնակիցների ցանկում ներգրավված էին գիտական հաստատությունների, ՀՀ կառավարության, ՀԿ-ների, դոնոր կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  ինչպես նաև ուսանողներ: Մոտ հարյուր հոգի մասնակցում էին գիտաժողովին Համաշխարհային բանկի վաշինգտոնյան գրասենյակից և մոտ 50 հոգի Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից` հեռուստակամուրջի միջոցով:

մանրամասն>>

2008-01-14

Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռ

Ընդլայնված սևծովյան տարածաշրջանն իբրև քաղաքական և ռազմավարական ամբողջություն ավելի մեծ է, քան իր իսկ առանձին մասերի հանրագումարը, և գտնվում է  միջազգային և տարածաշրջանային հիմնական դերակատարների աշխարհառազմավարական լեգիտիմ շահերի կիզակետում: Փաստն այն է, որ տարածաշրջանի հիմնական դերակատարների մոտ պակասում է Ընդլայնված սևծովյան տարածաշրջանում համընդհանուր համաձայնության և նպատակաների մասին հստակ պատկերացումը. չկա որևէ երկարաժամկետ քաղաքական կամ քաղաքական-ռազմական  համընդհանուր բանաձև, որը կապահովի տարածաշրջանի անվտանգությունը, չնայած առկա սառեցված հակամարտություններին, տնտեսական և անվտանգության մարտահրավերների տարբեր ընկալումներին, զարգացած տարածաշրջանային ինստիտուտների պակասին, քաղաքակրթական և մշակութային տարաձայնություններին և այլն: Ուստի, Ընդլայնված սևծովյան  տարածաշրջանի վերաբերյալ աճող քննարկումները պայմանավորված են հետևյալ հիմնական գործոններով.

մանրամասն>>

2007-01-13

Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները

1993թ.-ից մինչ օրս հայ-թուրքական սահմանը փակ է: Վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է արտաքին և ներքին ճնշումը` կապված հայ-թուրքական սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ:
2007թ.-ի հունվարին կայացած գիտաժողովը, համախմբելով հետազոտողներին, քաղաքականության մշակողներին, միջազգային կազմակերպություններին և այլ շահագրգիռ խմբերին, քննարկեց հայ-թուրքական սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ կապված հնարավոր օգուտները և կորուստները:
Գիտաժողովի նպատակն էր քաղաքականություն մշակողներին ներկայացնել վերլուծությունների շարք, օգուտներն առավելագույնի հասցնելու և կորուստները մեղմացնելու ուղիներ: Գիտաժողովի հովանավորներն են` ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակա- լությունը, Եվրասիա հիմնադրամը և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապնվել մեզ հետ:

մանրամասն>>



AIPRG JOURNAL