Դասընթացներ / Դասընթաց 1

ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԵՐԴՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դասընթացն ուղղված է ներկայացնելու երկքաղաքացիության (ԵՔ) փորձն աշխարհում և դիտարկելու Հայաստանում ԵՔ շուրջ կարգավորումների ընդհանուր իրավական առանձնահատկությունները, ԵՔ հայեցակարգերը` շեշտադրելով ԵՔ հետտ սերտորեն կապված երկու կարևոր ասպեկտների` հայրենադարձության և պարտադիր զին. ծառայության վրա:

Դասընթացի համար որպես ուղեցույց են ծառայելու ստորև նշված աշխատանքները.

1. Նարինե Սոլոմոնյան, ՀՀ Սահամանադրական դատարան
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

Համառոտագիր
Քաղաքացիություն ունենալու իրավունքի ամրագրումը բխում է մի շարք միջազգային իրավական ակտերի դրույթներից, որոնք ամրագրվել են գրեթե բոլոր պետությունների սահմանադրա¬կան եւ օրենսդրական ակտերի մակարդակով: Ուշագրավ է, որ ինչպես քաղա¬քացիությունը, այնպես էլ նրա ձեւերը իրավական կարգավորման առանձնահատուկ անհրա¬ժեշտություն ունեն: Քաղաքացիության ձեւերից` երկքաղա¬քացիության եւ բազ¬մա¬քաղաքացիության հարցերի միջազգային իրավական եւ սահմանադրաիրավական կարգավորման փորձեր կատարվել են շատ վաղ:
Երկու եւ ավելի քաղաքացիություն ունենալու իրավունքը գոյություն է ունեցել ավելի քան երկու հազարամյակների ընթացքում: Այն անցել է իր զարգացման բնական եւ օրինաչափ ուղին` երկքաղաքացիության մասին կանոնների բացառումից ընդհուպ նրա պայմանագրային եւ օրենսդրական ամրագրումը: Պատմականորեն երկքաղաքացիությունը առաջացել է քաղաքացիության ծագմանը զուգահեռ.

  • անտիկ մոտեցում,
  • միջնադարյան մոտեցում,
  • ժամանակակից մոտեցում:

1995թ. ՀՀ Սահմանադրությամբ արգելվում էր երկքա¬ղաքացիության կարգավիճակի տրամադրումը: Պետք է նկատել, որ դա ուներ իր պատճառները, քանզի ընդդիմախոսների բանակը հիմնականում վկայակոչում էր այն հիմնական դժվարությունները, որոնք կարող էին ծագել երկքա¬ղաքացիների իրավունքների իրացման եւ պարտակա¬նությունների կատարման ընթացքում: Ինչպես նաեւ որպես փաստարկներ բազմիցս է նշվել այլ պետության քաղաքացիների` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակից դարձնելու անթույլատրելիությունը« այդ ինստիտուտի միջոցով այլ պետությունների կողմից Հայաս¬տանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա ազդելու անթույլատրելիությունը եւ այլն Որպես կողմ փաստարկ նշվում է մեծ սփյուռք ունենալը« հայ ժողովրդի առավել մեծ զանգվածին Հայաստանի քաղաքական« տնտեսական ու մշակութային կյանքին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը« ներդրումների ծավալների ավելացումը եւ այլն:   
Հատկապես այս փաստարկը հիմք հանդիսացավ երկքաղաքացիությունը սահմա¬նա¬դրորեն ամրագրելու հա¬մար եւ դրա օրենսդրական կարգավորումից է կախված տարբեր պետությունների քաղա¬քա¬ցիու¬թյուն ունեցող անձանց ապագան:
2005թ. վերափոխված ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվեց երկքաղաքացիության կարգավիճակը: Սահմանադրական դրույթի բովանդակությունից ակնհայտ է դառնում երկքաղաքացիների իրավունքների եւ պարտականու¬թյունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտու¬թյունը եւ մինչ հարցի օրենսդրական կարգավորումն այդ առնչությամբ առաջանում են վիճահարույց որոշ հարցեր:
Աշխատանքում դիտարկվում են երկու հիմնական հարցեր. արդյո±ք երկքաղաքացիությունը պետք է ճանաչվի միայն ՀՀ քաղաքացիների, թե այս ենթա¬ինստիտուտի սահմանադրական ամրագրումը կոչված էր մեկ այլ նպատակի` մեկ միասնական հայրենիքի ստեղծման համար` միավորելով ողջ աշխարհով սփռված հայությանը` նպաստելով հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը« այլ պետություններում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանմանը« հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:


 2. Սաթենիկ Մկրտչյան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ,
 ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա
Ռուզան Ծատուրյան, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
ՀՀ-ՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Համառոտագիր

Սովետական Հայաստան Հայրենադարձության հիմնական ալիքներն են 1920, 1946-48, 1962-1973 թթ., որոնց ընթացքում ամենատարբեր գնահատականներում Սովետական Հայաստան են վերադարձել շուրջ 200 հազ. հայ: Ազգությամբ հայերի Հայաստան վերադարձի ևս մեկ ալիք դիտարկվեց, թեև փոփոխական ինտենսիվությամբ, ետխորհրդային շրջանում, ինչը թե°իր բովանդակությամբ, թե° ուղեկցող հանգամանքներով, թե° իրականացման մեխանիզմներով, տարբեր է և հայրենադարձություն հասկացությունը պետք է դիտարկվի առկա իրավիճակում: Սույն հոդվածում քննարկվելու են հայրենադարձության (իմմիգրացիայի) վերջին ալիքի առանձնահատկությունները, որոշ քանակական տվյալներ երևույթի մասին, ինչպես նաև գործընթացի արդյունքում ստեղծված սոցիալ-մշակութային փոփոխությունների մասին, որոնք նկատվել են տեղափոխվածների մոտ: Հոդվածի համար հիմք են ծառայել ՀՀ համապատասխան պետական մարմինների կողմից տրամադրված տվյալները, տպագիր այլ նյութեր, և որակական, խորը հարցազրույցները:

 3. Հովսեփ Խուրշուդյան, Ռազմավարական եւ Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոն
ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Համառոտագիր

Երկքաղաքացիության հարցը բազմակողմանի եւ ընդգրկուն խնդիր է, որի լուծումը, սակայն, վաղ թե ուշ պետք է գտնվի: Այս հարցը օրակարգ է մտել 1991թ.` Հայաստանի անկախացման առաջին իսկ տարում:
Աշխատանքը ներառում է ԵՔ ընդունման անհրաժեշտության դեմ ուղղված փաստարկների վերլուծություն, հատուկ զորամասի ստեղծման առաջարկը, ուր պետք է ծառայեն սփյուռքահայ կամավորականները և ՀՀ քաղաքացիները միասին, այս խնդրի շուրջ հնարավոր խոչընդոտները, Նոր եւ ավանդական Սփյուռքի ներկայացուցիչ երկքաղաքացիների հավանական ծառայությունը ՀՀ ազգային բանակում, ինչու Հայաստանը չէր ձեռնարկում իր սփյուռքի ներգրավումը ռազմական գործողություններում և այլն: